Հայտարարություններ

ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ, ՈՐԸ ՏԵՂԻ ԷՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26–27-Ը ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է

26.03.2026
ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ, ՈՐԸ ՏԵՂԻ ԷՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26–27-Ը ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է

Տեղեկացնում ենք, որ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպվող մտավոր սեփականության իրավունքների կիրարկման հարցերով ազգային աշխատաժողովը՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների համար, որը նախատեսված էր անցկացնել 2026 թվականի մարտի 26–27-ը, տարածաշրջանում ստեղծված անվտանգության իրավիճակով և դրա հետ կապված անորոշություններով պայմանավորված հետաձգվում է։
Աշխատաժողովը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի երկրորդ կեսին, որի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք։
Շնորհակալություն ենք հայտնում համագործակցության համար և ակնկալում Ձեր ըմբռնումը։