2024 թ. հունիսի 17-18-ը ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագիրը (CLDP), համագործակցելով Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գրասենյակի հետ, ք. Երևանում կազմակերպել է պետական-մասնավոր կլոր սեղան-քննարկում՝ ուղղված մտավոր սեփականության իրավունքների (ՄՍԻ) պաշտպանության և կիրարկման բարելավմանը։ Միջոցառմանը ներգրավված էին Հայաստանի կառավարության և բիզնեսի ներկայացուցիչներ, փաստաբաններ և ՄՍԻ սեփականատերեր՝ ստեղծելով հարթակ միջազգային և տարածաշրջանային փորձագետների հետ Հայաստանում ՄՍԻ առջև ծառացած ընթացիկ մարտահրավերների մասին երկխոսության համար:
Կլոր սեղան-քննարկման ընթացքում պետական պաշտոնյաները, բիզնեսի ներկայացուցիչները և ՄՍԻ սեփականատերերը փոխանակեցին իրենց տեսակետները գործող իրավական և կարգավորող դաշտի և կիրարկման մարտահրավերների վերաբերյալ: Միջազգային փորձագետները իրենց ներդրումն ունեցան՝ ներկայացնելով ՄՍԻ-ի գլոբալ և տարածաշրջանային զարգացումները և լավագույն փորձը՝ ընդգծելով ՄՍԻ-ի, հանրային առողջության և անվտանգության և տնտեսական աճի միջև կապը:
Կլոր սեղանը-քննարկումը նպատակ ունի խթանել ՄՍ ոլորտում հիմնական շահագրգիռ կողմերի միջև համակարգումը և համագործակցությունը, ինչպես նաև կլոր սեղանի նպատակն է մշակել առաջարկությունների մի շարք Հայաստանի ՄՍ պաշտպանության համակարգի բարեփոխման համար։ Իրականացման դեպքում այս առաջարկությունները կօժանդակեն Հայաստանի կառավարության ջանքերին՝ բարելավելու ՄՍ պաշտպանության ազգային համակարգը՝ ամրապնդելով իրավական և կարգավորող դաշտը և բարելավելով ինստիտուցիոնալ կարողությունները: