Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱՑՈՒՄԸ EU4IP ԾՐԱԳՐԻՆ

17.09.2025
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱՑՈՒՄԸ EU4IP ԾՐԱԳՐԻՆ

2025 թ. սեպտեմբերի 17-ին կայացել է առցանց հանդիպում՝ Մտավոր սեփականության գրասենյակի ներկայացուցիչների, ԵՄ Մտավոր սեփականության գրասենյակի (EUIPO) և «Եվրոպական միությունը մտավոր սեփականության համար» (EU4IP) ծրագրի ներկայացուցիչների միջև։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի միացումը EU4IP ծրագրին, համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառման կազմակերպումը Երևանում՝ EUIPO ներկայացուցիչների մասնակցությամբ։