2024 թվականի հունիսի 10-11-ը Մոսկվայում տեղի է ունեցել
Եվրասիական արտոնագրային կազմակերպության (ԵԱԱԿ) վարչական խորհրդի բյուջետային աշխատանքային խմբի 31-րդ հերթական նիստը, որին մասնակցել են
ԵԱԱԿ անդամ երկրների լիազոր ներկայացուցիչները:
Նիստի ընթացքում քննարկվել է Եվրասիական արտոնագրային կազմակերպության 2023 թվականի բյուջեի կատարողականը, ինչպես նաև
ԵԱԱԿ անդամ երկրների մտավոր սեփականության արտոնագրային գերատեսչությունների աշխատակիցների համար ուսումնական ծրագրերի ընդլայնման հարցը: