ՄՍՀԿ 65-րդ համաժողովների շրջանակներում ՀՀ պատվիրակությունը հանդիպել է նաև Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության ակադեմիայի գործադիր տնօրեն պարոն Շերիֆ Սաադալլահի հետ:
ՀՀ Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը տեղեկացրել է, որ ՄՍՀԿ ակադեմիայի հետ համատեղ ստեղծվող մտավոր սեփականության ուսումնական կենտրոնի հետ կապված աշխատանքները մոտեցել են վերջնական փուլին: Նախատեսվում է ստորագրել փոխըմբռնման հուշագիր Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ՝ ուսումնական կենտրոնի հիմնադրման նպատակով:
Պ. Սաադալլահն ընդգծել է, որ համագործակցությունը ՄՍՀԿ ակադեմիայի հետ շարունակական է, ներկայացրել է ՄՍՀԿ ակադեմիայի բազմազան ծրագրերը և պատրաստակամություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում իրականացնել նաև մտավոր սեփականության ոլորտի զարգացմանն ուղղված այլ ծրագրեր: