Նորություններ

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ՄՍՀԿ) 65-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԷՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ (ԵԱԱԿ) 30-ԱՄՅԱԿԻՆ

23.07.2024
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ՄՍՀԿ) 65-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԷՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ (ԵԱԱԿ) 30-ԱՄՅԱԿԻՆ

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) 65-րդ համաժողովների շրջանակներում հուլիսի 16-ին Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) նստավայրում Եվրասիական արտոնագրային գերատեսչության կողմից (ԵԱԱԳ) կազմակերպվել էր ցուցահանդես՝ նվիրված Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի (ԵԱԱԿ) 30-ամյակին։
Ցուցահանդեսին մասնակցեցին և իրենց տաղավարները ներկայացրեցին ԵԱԱԿ անդամ երկրները:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակը հայկական տաղավարի ցուցադրությունը կազմակերպել էր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի հետ համատեղ:
Տաղավարում ներկայացված էին հայկական մետաքսե գորգ, ասեղնագործություններ և հայկական զարդանախշերով բացիկներ, որոնք հանարավորություն էին տալիս «Արլուպա» ծրագրի միջոցով դիտել հայկական գորգագործությունը և լավաշ թխելու գործընթացը:
Ցուցահանդեսի բացմանը հնչեցին հայկական դուդուկը և շվին: Ներկայացվեցին Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Սայաթ-Նովայի և այլ հայկական ժողովրդական ստեղծագործությունները, ինչպես նաև մատուցվեցին հայկական ավանդական խոհանոցի ուտեստները: