Նորություններ

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ՄՍՀԿ) «WIPO GLOBAL AWARDS» ԾՐԱԳՐԻ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՍԿՍՎԱԾ Է

01.02.2024
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ՄՍՀԿ) «WIPO GLOBAL AWARDS»  ԾՐԱԳՐԻ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՍԿՍՎԱԾ Է

Սիրով տեղեկացնում ենք, որ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) «WIPO Global Awards»  ծրագրի հայտադիմումների ընդունումը սկսված է:
Եթե Դուք ունեք փոքր և միջին ձեռնարկություն (ՓՄՁ) կամ ստարտափ, ապա այս ծրագիրը Ձեզ համար է: ՄՍՀԿ-ն այս տարվա մրցույթին ողջունում է տնտեսության բոլոր ոլորտներում ակտիվ ստարտափերին և ՓՄՁ-ներին: Ընդունվում են այն հայտադիմումները, որոնք օգտագործում են ՄՍ-ի բոլոր ձևերը՝ սկսած հեղինակային իրավունքից մինչև ապրանքային նշաններ, արտոնագրեր և աշխարհագրական նշումներ:
Մրցանակաբաշխության անկախ ժյուրին կընտրի մինչև յոթ հաղթողների խումբ ամբողջ աշխարհից: Հաղթողները կստանան տարբեր հարթակների միջոցով միջազգային առաջխաղացման և ճանաչման հնարավորություն, կհրավիրվեն մասնակցելու ս.թ. հուլիսին ք. Ժնևում ՄՍՀԿ Գլխավոր ասամբլեայի ժամանակ կայանալիք մրցանակաբաշխությանը, ինչպես նաև կներգրավվեն անհատականացված մենթորության ծրագրին:
Մասնակցելու համար խնդրում ենք մինչև ս.թ. մարտի 1-ը ուսումնասիրել ծրագրի վերաբերյալ հավելյալ ինֆորմացիան հետևյալ
հղմամբ
և ՀՀ Մտավոր սեփականության գրասենյակ ներկայացնել ձեր տվյալները հետևյալ էլ. հասցեով՝
[email protected]
:
Մաղթում ենք հաջողություն բոլոր հայտատուներին: