Նորություններ

«ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ»

23.05.2025
«ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ»

2025 թվականի մայիսի 23-ին կայացել է «Մտավոր սեփականությունը որպես հայկական գինեգործության կայուն զարգացման շարժիչ ուժ» ծրագրի շահառուների ներգրավման միջոցառումը, որը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ), Մտավոր սեփականության գրասենյակի և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) համագործակցությամբ։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, ՀՀ ԷՆ Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը, ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, ինչպես նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Միջոցառման ընթացքում քննարկվել են հայկական գինեգործության ոլորտի զարգացման և միջազգային շուկայում նրա դիրքի ամրապնդման, մտավոր սեփականությանը առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև կայացել է պանելային քննարկում բրենդինգի և աշխարհագրական նշումների թեմաների շուրջ: