Հայտարարություններ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՆՇՈՒՄ Է ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՕՐԸ

10.11.2025
ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՆՇՈՒՄ Է ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՕՐԸ

Այս տարի առաջին անգամ նոյեմբերի 11-ին Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (ՄՍՀԿ) նշում է մտավոր սեփականության փորձագետների օրը:  Այն նշանավորում է ամբողջ աշխարհում մտավոր սեփականության ոլորտի գործող փորձագետների փորձառությունը և ազդեցությունը մտավոր սեփականության ոլորտում։
Այս նախաձեռնությունը ՄՍՀԿ-ի մտավոր սեփականության փորձագետների աշխատանքի խրախուսման և աջակցման վերաբերյալ շարունակական արշավի մի մասն է, որն իրականացվում է Սաուդյան Արաբիայի թագավորության կողմից ՄՍՀԿ-ի Զարգացման և մտավոր սեփականության կոմիտեին (CDIP) առաջարկված մտավոր սեփականության փորձագետների խրախուսման և աջակցման վերաբերյալ զարգացման օրակարգի նախագծի շրջանակներում։ Հաստատվելով 2024 թ. դեկտեմբերին և մեկնարկելով 2025 թ. հունվարին՝ նախագիծը նպատակ ունի ամրապնդել և խրախուսել մտավոր սեփականության ոլորտի փորձագետների կարողությունները և ընդգծել նրանց անփոխարինելի ներդրումը մտավոր սեփականության համաշխարհային համակարգում։
Նախաձեռնության մասին կարող եք իմանալ ավելին հետևյալ
հղումով: