2025 թվականի հունվարի 28-29-ը Եվրոպական միության մտավոր սեփականության կենտրոնական գրասենյակում (EUIPO) հիբրիդային ձևաչափով կայացավ Աշխարհագրական նշումների (GI) վերաբերյալ համաժողովը, որը կրում էր «Պաշտպանելով մեր ժառանգությունը, կերտելով մեր ապագան» խորագիրը:
Միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ մտավոր սեփականության գրասենյակի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ: Համաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց արհեստագործական, արդյունաբերական, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների աշխարհագրական նշումների ոլորտում վերջին զարգացումներին, մարտահրավերներին և հնարավորություններին:
Հիմնվելով ԵՄ մտավոր սեփականության գրասենյակի և ՀՀ Մտավոր սեփականության գրասենյակի (ՄՍ) միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի վրա և նպատակ ունենալով խթանել ԵՄ-ում աշխարհագրական նշումների ընդհանուր ըմբռնումը և գործառնական շրջանակը, ՄՍ գրասենյակի ներկայացուցիչները հրավիրված էին մասնակցելու այս նշանակալից իրադարձությանը առցանց: