Մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության միջպետական խորհրդի 13-րդ նիստի շրջանակներում Մայիսի 16-ին Մոսկվայում տեղի ունեցավ Մտավոր սեփականության դաշնային ծառայության (Ռոսպատենտ) ղեկավար Յուրի Զուբովի և Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանի հանդիպումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մտավոր սեփականության ազգային համակարգերի զարգացման, տեղեկատվական փոխգործակցության հնարավորությունների, երկկողմ համագործակցության հեռանկարային ոլորտների վերաբերյալ հարցեր։