Նորություններ

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԺՆԵՎ ՔԱՂԱՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՑ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ՄՍՀԿ) 65-ՐԴ՝ ՄԱԴՐԻԴԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՒ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԸ

09.07.2024

Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում 2024 թվականի հուլիսի 9-ից մեկնարկել են Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) 65-րդ՝ Մադրիդի միության և Արտոնագրային համագործակցության պայմանագրի միության համաժողովները:
Համաժողովներին մասնակցում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի պատվիրակությունը Գրասենյակի ղեկավար տիկին Քրիստինե Համբարյանի գլխավորությամբ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՄՍՀԿ գլխավոր տնօրեն պարոն Դարեն Թանգը, և անդամ պետությունների մտավոր սեփականության ոլորտը համակարգող գերատեսչությունների ղեկավարները՝ ներկայացրել են մտավոր սեփականության ոլորտում իրենց երկրներում կատարված աշխատանքները: Ելույթով հանդես եկավ նաև Գրասենյակի ղեկավար Ք. Համբարյանը: Նա ներկայացրեց ՄՍՀԿ հետ իրականացրած և ընթացիկ միջոցառումներն ու ծրագրերը: