Շվեյցարիայի համադաշնության Ժնև
քաղաքում
ընթանում են Մտավոր Սեփականության Համաշխարհային Կազմակերպության (ՄՍՀԿ) անդամ պետությունների վեհաժողովների վաթսունվեցերորդ նիստերի շարքը, որին մասնակցում են ռեկորդային թվով պատվիրակներ։ ՄՍՀԿ վեհաժողովների նիստը բացել է կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգը։ Նիստի ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄՍՀԿ անդամ պետությունների մտավոր սեփականության կառույցների ղեկավարները և ներկայացրել իրենց ընդհանուր հայտարարությունները։