2024 թ. հուլիսի 1-5-ը ք. Սոչիում անցկացվել են ամենամյա «Ամառային ՄՍ Ակադեմիայի» շրջանակներում անցկացվող մտավոր սեփականության ոլորտի մասնագետների որակավորման բարձրացման դասընթացները, որոնց մասնակցել են գրասենյակի երկու աշխատակից:
Դասընթացները կազմակերպվել են Եվրասիական արտոնագրային կազմակերպության և Ռուսաստանի մտավոր սեփականության պետական ակադեմիայի համագործակցության արդյունքում:
Դասընթացների թեմաները ներառում էին «Մտավոր սեփականության էկոնոմիկա. Մտավոր սեփականության (ՄՍ) արժևորությունը և մտավոր գործունեության արդյունքի արժեքը (գինը)» վերնագրով քննարկումների շարք, ինչպես նաև որակավորման բարձրացման դասընթացի դասախոսություններ: