Նորություններ

ԺՆԵՎՈՒՄ 2023Թ.-Ի ՄԱՐՏԻ 13-ԻՑ 17-Ը ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄՇՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 43-ՐԴ ՆԻՍՏԸ

22.03.2023
ԺՆԵՎՈՒՄ 2023Թ.-Ի ՄԱՐՏԻ 13-ԻՑ 17-Ը ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄՇՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 43-ՐԴ ՆԻՍՏԸ

Ժնևում (Շվեյցարիայի Համադաշնության) 2023թ.-ի մարտի 13-ից 17-ը տեղի ունեցավ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ)
հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների հարցերով մշտական կոմիտեի
43-րդ նիստը: Նիստին մասնակցեց Մտավոր սեփականության գրասենյակի (ՄՍԳ) ղեկավարը: Նիստի ընթացքում քննարկվել են «Հեռարձակող կազմակերպությունների իրավունքների վերաբերյալ» պայմանագրի նախագծի դրույթները, ինչպես նաև հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների սահմանափակումներին և բացառություններին վերաբերող հարցեր:
Այցի շրջանակներում նախապես պայմանավորվածության համաձայն
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) Ակադեմիայի և Մտավոր սեփականության գրասենյակի (
ՄՍԳ)
միջև կնքվեց Համաձայնագիր
Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոն ստեղծելու մասին:
Ուսումնական կենտրոնում կվերապատրաստվեն մոտ 30 ՄՍ ոլորտի մասնագետներ: ՄՍՀԿ-ն կտրամադրի ուսումնական նյութեր դասընթացները կազմակերպելու, անցկացնելու համար: ՄՍՀԿ-ն կտրամադրի նաև դասավանդողների մի ամբողջ խումբ, որոնք ծրագրի իրականացման 2 տարիների ընթացքում կվերապատրաստեն ուսումնական կենտրոնի ուսումնառուներին (վերապատրաստվողներին):
Ուսումնական դասընթացները հաջողությամբ ավարտած մասնագետները հետագայում մտավոր սեփականության ոլորտում դասավանդելու հնարավորություն կունենան: