2025 թվականի հուլիսի 15-ին Ժնևում Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) իրավակիրառման քաղաքականության բաժնի ղեկավարի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրավակիրառ մարմինների կարողությունների բարելավման և վերապատրաստման կարիքը՝ մտավոր սեփականության իրավախախտումների կանխարգելման և արդյունավետ լուծման նպատակով։ Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն 2026 թվականի առաջին կեսին Երևանում կազմակերպվելու է մասնագիտական աշխատաժողով՝ փորձի փոխանակման և իրավակիրառ լավագույն պրակտիկաների ու մեխանիզմների ներկայացման համար։