Ապրանքային նշաններ

Գրանցման ընթացակարգ

Ապրանքային նշանի հայտ ներկայացնելուց առաջ խորհուրդ է տրվում ստուգել ապրանքային նշանի համապատասխանությունը Oրենքով սահմանված պահպանության պայմաններին, այսինքն՝ ստուգել Օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված մերժման բացարձակ հիմքերի առկայությունը և 10-րդ հոդվածով նախատեսված մերժման հարաբերական հիմքերի առկայությունը։ Մերժման հարաբերական հիմքերի, այսինքն՝ ավելի վաղ նույնական կամ շփոթելու աստիճան նման ապրանքային նշանի առկայությունը ստուգելու համար անհրաժեշտ է որոնում անցկացնել ազգային կամ միջազգային ընթացակարգով գրանցված (իրավական պահպանություն ստացած) ապրանքային նշանների հիմնապաշարում՝ այցելելով https://www.aipa.am/hy/search-tm էջը, իսկ ընթացիկ հայտերը՝ https://www.aipa.am/hy/tm-applications, ինչպես նաև օգտագործել տրամադրության տակ գտնվող բոլոր տեղեկությունները և տեղեկատվական միջոցները, այդ թվում՝ համացանցը։

Ապրանքային նշանների գրանցման ընթացակարգ