Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը մտավոր սեփականությունը սահմանել է որպես մարդու մտավոր աշխատանքի արդյունք, ինչպիսիք են՝ գյուտերը, գրականության և արվեստի ստեղծագործությունները, ինչպես նաև առևտրային գործունեության մեջ օգտագործվող նշանները, անունները, պատկերներն ու նմուշները:
Գոյություն ունեն մտավոր սեփականության տարբեր տեսակներ, սակայն դրանցից հիմնականները ապրանքային նշանները, արդյունաբերական նմուշները, արտոնագրերն են և հեղինակային իրավունքը:
Ապրանքային նշաններ - Ապրանքային նշանը տարբերակիչ նշան է, որն առևտրում տարբերում է որևէ անձի կամ ձեռնարկության ապրանքները և ծառայությունները այլ անձանց նույնատիպ ապրանքներից և ծառայություններից: Օրինակ՝ Coca Cola-ն և Nike-ը ապրանքային նշաններ են:
Արդյունաբերական նմուշներ - Արդյունաբերական նմուշը որևէ իրի արտաքին տեսքի զարդանախշային կամ գեղագիտական լուծումն է: Օրինակ՝ մեքենաների արտաքին ձևը և իրի արտաքին տեսքը պահպանվում են որպես արդյունաբերական նմուշ:
Արտոնագրեր - Արտոնագրերը պահպանում են գյուտերը: Օրինակ Ձեր բջջային հեռախոսի տեխնոլոգիան, սիրելի խմիչքի բաղադրության ֆորմուլան, կամ էլ Ձեր դեղահաբի ակտիվ բաղադրիչը պահպանվում են արտոնագրով:
Հեղինակային իրավունք - Հեղինակային իրավունքի պահպանությունը ավտոմատ է և տարածվում է այն ստեղծագործությունների վրա, որոնք ամրագրված են գրավոր կամ որևէ այլ օբյեկտիվ ձևով: Հեղինակային իրավունքով են պահպանվում գրական և դրամատիկական ստեղծագործությունները, ֆիլմերը, երաժշտությունը, համակարգչային ծրագրերը, նկարները և այլն:
Մտավոր սեփականության վերոնշյալ 4 տեսակները միասին ապահովում են մեքենա ստեղծողների ամբողջական պահպանությունը:
- Գրանցված ապրանքային նշանը պահպանում է մեքենայի անունն ու լոգոն:
- Գրանցված արդյունաբերական նմուշը պահպանում է մեքենայի ձևը և դրա արտաքին տեսքը:
- Արտոնագրերը պահպանում են մեքենան շարժի գցող մասերը, ինչպես օրինակ շարժիչը:
- Հեղինակային իրավունքը պահպանում է մեքենայի տեխնիկական ձեռնարկը և անգամ մեքենայի նկարները:
Մտավոր սեփականությունը մեր ժամանակակից կյանքի բանալին է և կարևոր դեր է խաղում մեր առօրյա կյանքում:
Մտավոր սեփականությունը խթանում է ստեղծագործական գործունեությունը և քաջալերում է նորարարությունը:
Եթե մտավոր սեփականությունը պաշտպանված չլինի, ապա այլևս ոչ մի մոտիվացիա չի լինի ստեղծագործ մարկանց համար և հասարկությունը զարգացում չի ապրի: