2022 թվականի հուլիսի 14-22-ը Ժնևում (Շվեյցարիա) կայացած Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) անդամ պետությունների վեհաժողովների շրջանակում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար տիկին Քրիստինե Համբարյանը հանդիպում ունեցավ ՄՍՀԿ անցումային և զարգացած երկրների դեպարտամենտի նորանշանակ տնօրեն Ասան Հաբիփի հետ:
Հայաստանում ՄՍ ոլորտի զարգացման նպատակով ձեռք բերվեցին պայմանավորվածություններ իրազեկման բարձրացման, համատեղ միջոցառումների անցկացման, ՄՍՀԿ ուսումնական նյութերի թարգմանության նպատակով Կազմակերպության կողմից աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ:
2022 թվականի հուլիսի 18-ին Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ պարոն Ռաֆայել Գևորգյանի և Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար տիկին Քրիստինե Համբարյանի հետ: Հանդիպման ընթացքում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր մտավոր սեփականության ոլորտում համագործակցության վերաբերյալ։
Փոխըմբռնման հուշագիրը միտված է ընդլայնելու երկկողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով հետագայում զարգացնել ՄՍ ազգային համակարգը՝ իրականացնելով ՄՍ ազգային ռազմավարությունը, ներդնելով ՄՍ կրթության համակարգ, հզորացնելով առևտրայնացման ոլորտում համալսարանների և գիտահետազոտական հաստատությունների կարողությունները և ձևավորելով ՄՍ իրավունքների նկատմամբ հարգանքի դրսևորում:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2023 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: