Այսօր՝ 2022 թվականի օգոստոսի 23-ին, Ղրղզստանի Հանրապետության Օշ քաղաքում իր աշխատանքը սկսեց «Եվրասիական արտոնագրային տեղեկատվական տիրույթի ձևավորումը. փորձը և հեռանկարներ» վերտառությամբ տարածաշրջանային սեմինարը։ Սեմինարում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում Էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի (այսուհետ՝ Գրասենյակ) 2 աշխատակից:
Բացման արարողությանը ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Գրասենյակի ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների փորձաքննության բաժնի պետ Լուսինե Մանուկայանը, ներկայացնելով նաև մտավոր սեփականության տեղեկատվական տիրույթի ձևավորման Հայաստանի փորձը, Գրասենյակի կողմից կատարված աշխատանքները՝ պետական պահպանություն ստացած մտավոր սեփականության օբյեկտների հիմնապաշարների, առցանց որոնման հնարավորության, էլեկտրոնային հայտեր ներկայացնելու հնարավորության, կայքում տեղադրված որոնման համակարգի մասին: Տիկին Մանուկյանը նշեց նաև, որ Հայաստանի Հանրապետությունից Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Միջազգային բյուրո հայտերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով:
Միջոցառմանը հրավիրված հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում տիկին Մանուկյանը ներկայացրեց թվայնացման ոլորտում Հայաստանի փորձը և խոսեց սեմինարի կարևորության և արդիականության մասին, պատասխանեց մի շարք հարցերի:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2023 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: