2023 թվականի հունվարի 19-ին Մտավոր սեփականության գրասենյակի աշխատակցի մասնակցությամբ տեղի է ունեցել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) կողմից կազմակերպած՝ «WIPO CASE և WIPO DAS համակարգերի ներկայացում՝ Եվրասիական արտոնագրային գրասենյակի և Եվրասիական արտոնագրային կազմակերպության անդամ երկրների ազգային արտոնագրային գրասենյակների համար» թեմայով առցանց վեբինար:
Վեբինարի ընթացքում, ի լրումն ՄՍՀԿ-ի վերը նշված ծառայությունների և համակարգերի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության ներկայացման, ներկայացվել են՝ WIPO CASE-ի կիրառման սցենարն արտոնագրային փորձագետի համար՝ օրինակներով և WIPO DAS և WIPO CASE գրասենյակների կողմից ներկայացվող տվյալների/փաստաթղթերի տեխնիկական ֆորմատների պահանջները: Տրվել են խորհուրդներ WIPO CASE-ում ներառվող փաստաթղթերի բովանդակության վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվել են վերը նշված համակարգերի հետագա զարգացման հեռանկարները:
WIPO CASE-ը՝ ՄՍՀԿ Միջազգային բյուրոյի առցանց ծառայություն է, որը թույլ է տալիս արտոնագրային գրասենյակներին տեղադրել իրենց սեփական փաստաթղթերը՝ կապված արտոնագրային որոնման և գյուտերի հայտերի փորձաքննության հետ, ինչպես նաև օգտագործել այլ գրասենյակների կողմից տեղադրված նմանատիպ փաստաթղթերն իրենց աշխատանքում: Այսպիսով, փորձագետը կարող է ծանոթանալ արտոնագրային այլ գրասենյակների իր գործընկերների աշխատանքի արդյունքներին և որոշումներին, որոնք ընդունվել են նմանատիպ հայտով։
WIPO DAS-ը (Թվային հասանելիության ծառայություն)՝ էլեկտրոնային համակարգ է, որը թույլ է տալիս առաջնային և նմանատիպ փաստաթղթերի անվտանգ փոխանակում մտավոր սեփականության մասնակից գրասենյակների միջև: Համակարգը թույլ է տալիս հայտատուներին և գրասենյակներին էլեկտրոնային միջավայրում կատարել հավաստագրման համար նախատեսված Փարիզյան կոնվենցիայի պահանջները, քանի որ այն օգնում է խուսափել թղթի վրա առաջնային հայտերի վավերացված պատճենների պատրաստումից և առաքումից: Ծառայությունը նախատեսված է գյուտերի, արդյունաբերական դիզայնների (նմուշների) և ապրանքային նշանների հետ կապված փաստաթղթերի հետ աշխատելու համար:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2023 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: