Ժնևում (Շվեյցարիայի Համադաշնության) 2023թ.-ի մարտի 13-ից 17-ը տեղի ունեցավ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների հարցերով մշտական կոմիտեի 43-րդ նիստը: Նիստին մասնակցեց Մտավոր սեփականության գրասենյակի (ՄՍԳ) ղեկավարը: Նիստի ընթացքում քննարկվել են «Հեռարձակող կազմակերպությունների իրավունքների վերաբերյալ» պայմանագրի նախագծի դրույթները, ինչպես նաև հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների սահմանափակումներին և բացառություններին վերաբերող հարցեր:
Այցի շրջանակներում նախապես պայմանավորվածության համաձայն Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) Ակադեմիայի և Մտավոր սեփականության գրասենյակի (ՄՍԳ) միջև կնքվեց Համաձայնագիր Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոն ստեղծելու մասին:
Ուսումնական կենտրոնում կվերապատրաստվեն մոտ 30 ՄՍ ոլորտի մասնագետներ: ՄՍՀԿ-ն կտրամադրի ուսումնական նյութեր դասընթացները կազմակերպելու, անցկացնելու համար: ՄՍՀԿ-ն կտրամադրի նաև դասավանդողների մի ամբողջ խումբ, որոնք ծրագրի իրականացման 2 տարիների ընթացքում կվերապատրաստեն ուսումնական կենտրոնի ուսումնառուներին (վերապատրաստվողներին):
Ուսումնական դասընթացները հաջողությամբ ավարտած մասնագետները հետագայում մտավոր սեփականության ոլորտում դասավանդելու հնարավորություն կունենան:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2023 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: