Մարտի 23-ից 27-ը Հայաստանի Հանրապետություն էր ժամանել Եվրասիական արտոնագրային կազմակերպության (ԵԱԱԿ) պատվիրակությունը՝ նախագահ Գրիգորի Իվլիևի գլխավորությամբ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ հարցեր, այդ թվում՝ ԵԱԱԿ Վարչական խորհրդի առաջիկա նիստին առնչվող նախապատրաստական աշխատանքները, Սանկտ Պետերբուրգում 2023թ.-ին կայանալիք միջազգային իրավական ֆորումին և Երիտասարդ գյուտարարների եվրասիական ֆորումին Հայաստանի Հանրապետության մասնակցությանը վերաբերող հարցեր։
ԵԱԱԿ նախագահ Գրիգորի Իվլիևը կարևորել է Հայաստանի Հանրապետության հետ կառուցողական երկխոսությունը և փոխշահավետ համագործակցությունը։ Այդ համագործակցությունը հիմնված է մի շարք նախագծերի իրականացման վրա՝ պաշտպանելով ԵԱԱԿ անդամ երկրների և նրանց գերատեսչությունների շահերը:
Այցի ընթացքում ԵԱԱԿ նախագահը հանդիպել է նաև Հայաստանի Հանրապետության եվրասիական արտոնագրային հավատարմատարների հետ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցել «Եվրասիական արտոնագրային հավատարմատարների կազմակերպության» ստեղծման նախաձեռնությանը, որը կդառնա համայնքի պրոֆեսիոնալ ներկայացուցիչների և ԵԱԱԿ-ի միջև աշխատանքային երկխոսության ապահովման, ինչպես նաև եվրասիական արտոնագրային հավատարմատարների վերապատրաստման և որակավորման բարձրացման, կարծիքների փոխանակման հարթակ։ Եվրասիական արտոնագրային հավատարմատարների համաժողովը նախատեսվում է անցկացնել 2023 թվականի ապրիլի 26-ին՝ Մտավոր սեփականության միջազգային օրը։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2026 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է:
