2023 թվականի հուլիսի 6 - 14-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարը մասնակցեց Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) անդամ երկրների Ասամբլեաների 64-րդ հանդիպումների շրջանակներում Մադրիդի միության (Madrid Union) և Արտոնագրային համագործակցության համաձայնագրի (Patent Cooperation Treaty) ամենամյա նստաշրջաններին:
Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ՄՍՀԿ անցումային և զարգացած երկրների բաժնի տնօրեն Հաբիփ Ասանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց ՄՍՀԿ հետ համատեղ և ՄՍՀԿ աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք միջոցառումների ծրագիրը 2 տարվա ժամանակահատվածի համար: Քննարկվեցին նաև մտավոր սեփականության ոլորտի զարգացման ռազմավարությունը և ՄՍՀԿ-ի կողմից դրանց իրականացման համար տրամադրվող աջակցության ուղղությունները, ժամկետներն ու գործողությունների ծրագիրը, ինչպես նաև հարցեր ուղղված ՄՍ ազգային համակարգի զարգացմանը, որի նպատակով ձեռք բերվեցին պայմանավորվածություններ իրազեկման բարձրացման, համատեղ միջոցառումների անցկացման, ՄՍՀԿ ուսումնական նյութերի թարգմանության աջակցման վերաբերյալ:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց 2024 թվականին Հայաստանի Հանրապետությունում ՄՍՀԿ աջակցությամբ կազմակերպել աշխատաժողով «Աշխարհագրական նշումների պահպանությունը և պաշտպանությունը» թեմայով:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2023 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: