2023 թվականի հուլիսի 23-28-ը Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքում կայացավ «Վրաստանն ընդդեմ կոնտրաֆակտ ապրանքի» խորագրով 7-րդ միջազգային կոնֆերանսը, մտավոր սեփականության հարցերով մասնագետ-փորձագետների աշխատանքային խմբի հանդիպումները և Անդրկասպյան երկրների մտավոր սեփականության հարցերով ֆորումը, որին մասնակցել են գրասենյակի աշխատակիցները, Հայաստանի Հանրապետության Մաքսային ծառայության և Ոստիկանության ներկայացուցիչները:
Երկօրյա կոնֆերանսի ընթացքում միջազգային կառույցների խոսնակները ներկայացրել են իրենց դիտարկումները կոնտրաֆակտ ապրանքների և թվային կեղծարարության ոլորտի գլոբալ մարտահրավերների վերաբերյալ, անցկացվել են պանելային քննարկումներ տարածաշրջանի ոլորտային թարմացումների վերաբերյալ:
Մտավոր սեփականության հարցերով մասնագետ-փորձագետների աշխատանքային խմբի հանդիպումներին որոշվել է մասնակից երկրներում ստեղծել աշխատանքային խմբեր, որոնց ընդհանուր նպատակն է լինելու բարելավել առևտուրը, ներդրումները և տնտեսական աճը Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում՝ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության և կիրարկման միջոցով:
Անդրկասպյան երկրների մտավոր սեփականության հարցերով ֆորումին քննարկվել են տարածաշրջանային մարտահրավերները և Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության և կիրարկման առաջընթացը:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2024 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: