2023 թվականի դեկտեմբերի 5-ից 7-ը ք. Մոսկվայում տեղի ունեցավ Եվրասիական արտոնագրային կազմակերպության Վարչական խորհրդի 43-րդ (30-րդ հերթական) նիստը, որին մասնակցել է Վարչական խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Ք. Համբարյանը:
Նիստի ընթացքում ընդունվել են հետևյալ հիմնական որոշումները.
1. Որոշում է կայացվել 2024 թվականի հունվարի 1-ից ճշգրտել եվրասիական արտոնագրերի տրամադրման հայտերի առնչությամբ կատարվող իրավական նշանակալի և այլ գործողությունների համար տուրքերի չափերը:
2. Հաստատվել են Արտոնագրային հրահանգում կատարվող փոփոխությունները և լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն 2024 թվականի հունվարի 1-ից.
3. Հաստատվել է Եվրասիական դեղագործական գրանցամատյանի կանոնակարգը:
4. Ինչպես նաև Եվրասիական արտոնագրային կազմակերպության անդամ պետությունների գերատեսչությունները սահմանել են ՏՏ համագործակցության առաջնահերթ ոլորտները, մասնավորապես՝ տեղեկատվության փոխանակում արդյունաբերական սեփականության գրանցամատյաններից, այդ թվում՝ CISPATENT նախագծի զարգացման շրջանակներում, արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների օգտագործումը մտավոր սեփականության ոլորտում, էլեկտրոնային փոխգործակցության բարելավում եվրասիական արտոնագրային ընթացակարգում և այլն։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2024 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: