2023 թ. դեկտեմբերի 16-ից 20-ը Մոլդովայի Հանրապետության Քիշնև քաղաքում տեղի ունեցավ ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) և Մոլդովայի մտավոր սեփականության պետական գործակալության (AGEPI) կողմից կազմակերպված մտավոր սեփականության տարածաշրջանային աշխատանքային խմբերի հանդիպումը և կարողությունների զարգացման սեմինարը: Հանդիպման նպատակն էր շարունակել 2023 թ. հուլիսին Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքում կայացած «Վրաստանն ընդդեմ կոնտրաֆակտ ապրանքի» խորագրով 7-րդ միջազգային կոնֆերանսի արդյունքում ձեռք բերված աշխատանքային խմբեր ստեղծելու պայմանավորվածությունը և ակտիվորեն նպաստել Եվրոպայի եվրասիական տարածաշրջանում ՄՍ իրավունքների պաշտպանության և կիրարկման գործում համագործակցությանը և տեղեկատվության փոխանակմանը: ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էին Մտավոր սեփականության գրասենյակի, Մաքսային ծառայության, Ներքին գործերի նախարարության և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակիցները:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2024 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: