Սիրով տեղեկացնում ենք, որ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) «WIPO Global Awards» ծրագրի հայտադիմումների ընդունումը սկսված է:
Եթե Դուք ունեք փոքր և միջին ձեռնարկություն (ՓՄՁ) կամ ստարտափ, ապա այս ծրագիրը Ձեզ համար է: ՄՍՀԿ-ն այս տարվա մրցույթին ողջունում է տնտեսության բոլոր ոլորտներում ակտիվ ստարտափերին և ՓՄՁ-ներին: Ընդունվում են այն հայտադիմումները, որոնք օգտագործում են ՄՍ-ի բոլոր ձևերը՝ սկսած հեղինակային իրավունքից մինչև ապրանքային նշաններ, արտոնագրեր և աշխարհագրական նշումներ:
Մրցանակաբաշխության անկախ ժյուրին կընտրի մինչև յոթ հաղթողների խումբ ամբողջ աշխարհից: Հաղթողները կստանան տարբեր հարթակների միջոցով միջազգային առաջխաղացման և ճանաչման հնարավորություն, կհրավիրվեն մասնակցելու ս.թ. հուլիսին ք. Ժնևում ՄՍՀԿ Գլխավոր ասամբլեայի ժամանակ կայանալիք մրցանակաբաշխությանը, ինչպես նաև կներգրավվեն անհատականացված մենթորության ծրագրին:
Մասնակցելու համար խնդրում ենք մինչև ս.թ. մարտի 1-ը ուսումնասիրել ծրագրի վերաբերյալ հավելյալ ինֆորմացիան հետևյալ հղմամբ և ՀՀ Մտավոր սեփականության գրասենյակ ներկայացնել ձեր տվյալները հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]:
Մաղթում ենք հաջողություն բոլոր հայտատուներին:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2026 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է:
