2024 թվականին Մտավոր սեփականության միջազգային օրը նվիրված է կայուն զարգացման նպատակներին և անցկացվում է «Մտավոր սեփականությունը և կայուն զարգացման նպատակները. մեր ընդհանուր ապագայի կառուցումը նորարարությամբ և ստեղծարարությամբ» խորագրով:
Մտավոր սեփականությունը, լինելով երկրի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման կարևորագույն գործոններից մեկը, ապահովում է կայուն նախադրյալներ՝ նորարարության, ստեղծագործ գործունեության և մտավոր արժեքներ ստեղծելու համար, որոնք անհրաժեշտ են կայուն զարգացման նպատակներին հասնելու և կայուն ապագա կառուցելու համար:
Մտավոր սեփականության համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակը շնորհավորում է մտավոր սեփականության պահպանության համակարգի ձևավորման, դրա զարգացման ու բարելավման գործում իրենց շարունակական ներդնումն ունեցող բոլոր նվիրյալներին, գիտնականներին, ստեղծագործողներին, գյուտարարներին, նորարարներին, դիզայներներին, ովքեր իրենց ստեղծագործական մտքի, քրտնաջան աշխատանքի շնորհիվ փոխում են աշխարհն ու ձևավորում մեր բոլորի բարեկեցիկ ապագան:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2024 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: