Այն կազմակերպվել է Եվրասիական արտոնագրային կազմակերպության (ԵԱԱԿ) և ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի հետ համատեղ՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) աջակցությամբ։
Աշխատաժողովը համախմբել է տարբեր ոլորտների փորձագետների և շահագրգիռ կողմերի՝ քննարկելու արտոնագրերի փորձաքննության և մտավոր սեփականության իրավունքների հրատապ խնդիրները: Աշխատաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը, ինչին հաջորդեցին պատվավոր հյուրերի՝ Եվրասիական արտոնագրային գերատեսչության (ԵԱԱԳ) նախագահ Գրիգորի Իվլիևի և մյուս պաշտոնատար անձանց ելույթները։
Աշխատաժողովի օրակարգն ընդգրկում էր թեմաների լայն շրջանակ՝ սկսած համակարգչային գյուտերի և արհեստական ինտելեկտի տարրերով գյուտերի փորձաքննությունից մինչև դեղագործական գյուտերի արտոնագրման և գրաֆիկական ինտերֆեյսի պահպանության հետ կապված հարցեր, ինչպես նաև կլոր-սեղան քննարկում՝ նվիրված պահպանված ապրանքային նշանների և հեղինակային իրավունքի օբյեկտների տարրեր պարունակող դիզայնների փորձաքննությանը:
Համագործակցությունն ամրապնդելու և ավելի խորացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի և Ռուսաստանի Դաշնության մտավոր սեփականության դաշնային ծառայության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:
Այցելության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության մտավոր սեփականության դաշնային ծառայության (Ռոսպատենտ) ղեկավար Յուրի Զուբովը պաշտոնական հանդիպում ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության փոխնախարար Ռաֆայել Գևորգյանի հետ, որի ընթացքում քննարկվել են մտավոր սեփականության ոլորտի զարգացումները:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2025 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: