Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում 2024 թվականի հուլիսի 9-ից մեկնարկել են Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) 65-րդ՝ Մադրիդի միության և Արտոնագրային համագործակցության պայմանագրի միության համաժողովները:
Համաժողովներին մասնակցում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի պատվիրակությունը Գրասենյակի ղեկավար տիկին Քրիստինե Համբարյանի գլխավորությամբ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՄՍՀԿ գլխավոր տնօրեն պարոն Դարեն Թանգը, և անդամ պետությունների մտավոր սեփականության ոլորտը համակարգող գերատեսչությունների ղեկավարները՝ ներկայացրել են մտավոր սեփականության ոլորտում իրենց երկրներում կատարված աշխատանքները: Ելույթով հանդես եկավ նաև Գրասենյակի ղեկավար Ք. Համբարյանը: Նա ներկայացրեց ՄՍՀԿ հետ իրականացրած և ընթացիկ միջոցառումներն ու ծրագրերը:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2024 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: