Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) 65-րդ համաժողովների շրջանակներում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի պատվիրակությունը Գրասենյակի ղեկավարի գլխավորությամբ հանդիպել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) Անցումային և զարգացած երկրների բաժնի (TDC) տնօրեն պ. Հաբիբ Ասանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են դեռևս մշակման փուլում գտնվող մտավոր սեփականության զարգացման ռազմավարությամբ նախատեսված աշխատանքներին ՄՍՀԿ աջակցության, ՄՍՀԿ ակադեմիայի հետ համատեղ Հայաստանում ստեղծվող մտավոր սեփականության ուսումնական կենտրոնում դասավանդելու համար կրթական նյութերի թարգմանության ֆինանսավորման, ինչպես նաև ս. թ. նոյեմբերին Երևանում կայանալիք «Աշխարհագրական նշումների պահպանությունը» խորագրով միջոցառման վերաբերյալ հարցեր:
Հայկական կողմի խնդրանքով ՄՍՀԿ-ն նախատեսում է նաև 2025-2026 թվականների ընթացքում ՄՍՀԿ նշանակալից միջոցառումներից մեկն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2024 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: