ՄՍՀԿ 65-րդ համաժողովների շրջանակներում 2024 թվականի հուլիսի 11-ին տեղի ունեցավ Եվրասիական արտոնագրային կազմակերպության վարչական խորհրդի 44-րդ նիստը: Այն անցկացվեց ՄՍՀԿ-ի նստավայրում և նվիրված էր Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի 30-ամյակին:
Նիստին մասնակցում էին Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի անդամ պետությունների լիազոր ներկայացուցիչները՝ մտավոր սեփականության ոլորտը համակարգող գերատեսչությունների ղեկավարները:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՄՍՀԿ գլխավոր տնօրեն Դարեն Թանգը, ինչպես նաև Եվրասիական արտոնագրային կազմակերպության նախագահ Գրիգորի Իվլիևը:
Վարչական խորհրդի նիստում ներկայացվեց Եվրասիական արտոնագրային կազմակերպության 2023 թվականի տարեկան հաշվետվությունը:
Նիստի ընթացքում որոշում կայացվեց բարելավել Եվրասիական արտոնագրային կազմակերպության կրթաթոշակային ծրագրերի և վերապատրաստման ծրագրերի պայմանները, ինչպես նաև իրականացնել արտոնագրային փաստաթղթերի էլեկտրոնային հարթակի միջոցով փոխանակումը։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2024 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: