2024 թ. սեպտեմբերի 9-10-ը Եվրասիական արտոնագրային կազմակերպության (ԵԱԱԿ) գլխամասում, Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում տեղի ունեցավ ԵԱԱԿ վարչական խորհրդի 45-րդ հերթական նիստը, որին մասնակցում էին Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի անդամ երկրների լիազոր ներկայացուցիչները։
Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկվել են ԵԱԱԿ-ի 2025 թ. բյուջեի նախագծի քննարկման, իրավական նշանակություն ունեցող գործողությունների համար ԵԱԱԿ-ի տուրքերի վերաբերյալ կանոնակարգում փոփոխություններ կատարելու, Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի արտոնագրային ուղեցույցի մեջ փոփոխություններ կատարելու և այլ համապատասխան հարցեր:
Վարչական խորհրդի շրջանակներում տեղի է ունեցել Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի ստորագրման 30-ամյակի տոնակատարության արարողությունը, ինչպես նաև մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության հարցերով միջպետական խորհրդի 14-րդ նիստը:
Նիստին տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է ՀՀ Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2024 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: