2024թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի և «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության ուսումնական ծրագիր հիմնադրելու նպատակով:
Մտավոր սեփականության ուսումնական ծրագիրը մեկնարկել է 2023թ. Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) և ՄՍ Գրասենյակի միջև կնքված ՀՀ-ում մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոն հիմնադրելու մասին համագործակցության համաձայնագրի շրջանակներում և գործելու է ՀԱՀ Շարունակական կրթության բաժնի շրջանակում։
Ուսումնական ծրագրի նպատակն է տրամադրել/իրականացնել մասնագիտական ուսուցում մտավոր սեփականության վերաբերյալ, ապահովել մտավոր սեփականության որակյալ մասնագետների պատրաստումը, բարելավել ՀՀ-ում մտավոր սեփականության վերաբերյալ կրթությունն ու ընդլայնել դրա նկատմամբ հետաքրքրության շրջանակը՝ մասնավորապես երիտասարդների շրջանում, բարձրացնել մտավոր սեփականության ոլորտի վերաբերյալ իրազեկման մակարդակը:
Ծրագիրը կմեկնարկի մյուս տարի և կկրի շարունակական բնույթ:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2024 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: