2024թ. նոյեմբերի 7-ին Երևան քաղաքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) հետ համատեղ և «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի» աջակցությամբ անցկացրել է «Մտավոր սեփականությունը՝ որպես հայկական գինեգործության կայուն զարգացման շարժիչ ուժ» ծրագրի մեկնարկին նվիրված աշխատաժողովը:
Աշխատաժողովին ներկա են գտնվել ՄՍՀԿ գլխավոր տնօրենի տեղակալ Հասան Քլայբի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի» ներկայացուցիչը և ոլորտին առնչվող հյուրեր:
Աշխատաժողովի ընթացքում տրվել է «Մտավոր սեփականությունը՝ որպես հայկական գինեգործության կայուն զարգացման շարժիչ ուժ» ծրագրի մեկնարկը, ներկայացվել են Հայաստանի խաղողագործության և գինեգործության արդյունաբերությունը և հեռանկարները, ինչպես նաև քննարկվել է մտավոր սեփականության դերը հայկական գինեգործության ինքնության, բրենդինգի և հեղինակության ոլորտում:
Ծրագրի հիմնական նպատակն է գինի արտադրողների շրջանում գիտելիքների, հմտությունների և մտավոր սեփականության կիրառման մակարդակի բարձրացումը, արտադրանքի արժեքի ավելացումը և մրցունակության բարձրացումը։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2024 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: