Դեկտեմբերի 3-ից 4-ը Մոլդովայի Հանրապետության Քիշնև քաղաքում տեղի է ունեցել «Տվյալների փոխանակման անցումը ընդարձակվող նշագրման լեզվին (XML) և կիրառական ծրագրավորման ինտերֆեյսի (API) ներդրումը Արևելյան Եվրոպայից և շրջակա տարածաշրջաններից Մադրիդյան միության անդամ ընտրված գրասենյակների համար» տարածաշրջանային աշխատաժողովը:
Այն կազմակերպվել էր Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ), Մոլդովայի Հանրապետության Մտավոր սեփականության պետական գործակալության (AGEPI) համագործակցությամբ և Չինաստանի Մտավոր սեփականության ազգային ադմինիստրացիայի (CNIPA) աջակցությամբ:
Աշխատաժողովի ընթացքում ելույթով հանդես եկան Մադրիդյան միության անդամ երկրների ընտրված գրասենյակների ներկայացուցիչները: Քննարկվեցին XML-ի օգտագործման անհրաժեշտության և API-ի մշակման հնարավորությունների մասին անդամ երկրների դիրքորոշումները: Ներկայացվեցին անդամ երկրների փորձը քննարկվող թեմաների շուրջ:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեց նաև ազգային ընթացակարգով ներկայացվող հայտերի էլեկտրոնային համակարգի օգտագործման հարցը: Առաջարկություններ հնչեցին հայտատուներին խրախուսելու նպատակով սահմանել պետական տուրքի զեղչի համակարգ՝ էլեկտրոնային եղանակով ներկայացվող հայտերի համար:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2025 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: