Մտավոր սեփականության ոլորտի զարգացումը հանդիսանում է ազգային տնտեսական զարգացման քաղաքականության կարևորագույն կոմպոնենտներից մեկը: Այն ունի էական ազդեցություն նորարարության խթանման, դրա առաջխաղացման համար:
Մտավոր սեփականության պահպանությունն ու պաշտպանությունը հանդիսանում է հզոր գործիք գործարար միջավայրի զարգացման, բիզնեսի հաջողության, սոցիալական և տնտեսական բարեկեցության համար:
Ամփոփ ներկայացնում ենք 2024 թվականի ընթացքում Մտավոր սեփականության Գրասենյակի կողմից իրականացված աշխատանքները.
- Ազգային ընթացակարգով ներկայացված ապրանքային նշանների հայտեր՝ 3613
- Միջազգային ընթացակարգով ներկայացված ապրանքային նշանների հայտեր ՝ 2925
- Ազգային ընթացակարգով ներկայացված գյուտի հայտեր՝ 93
- Արդյունաբերական դիզայնի հայտեր՝ 143
Գրասենյակի հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգը հայտատուներին նույնականացնելու նպատակով միացել է «Ես եմ» ազգային նույնականացման հարթակին։
Էլեկտրոնային համակարգում ներդրել է գյուտերի և արդյունաբերական դիզայնների հայտերի նյութերը 3D մոդելների միջոցով ներկայացնելու հնարավորություն:
Փաստաթղթերի ամբողջական թվայնացման նպատակով՝ Գրասենյակը ձեռք է բերել էլեկտրոնային թվային ստորագրության գործիքակազմ՝ Գրասենյակի վեբ հավելվածի հետ ինտեգրման համար:
Օրենսդրական բարեփոխումների մասով՝
Կատարվել են փոփոխություններ «Ապրանքային նշանների մասին» օրենքում:
Շրջանառվել և արդեն կառավարությանն է ներկայացվել «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենսգրքի 1137-րդ հոդվածով հեղինակային իրավունքի իրավատիրոջը հնարավորություն է տրվում ստանալ փոխհատուցում հեղինակային իրավունքի օբյեկտի անօրինական օգտագործման համար՝ անկախ կրած վնասի չափից:
Շրջանառության մեջ է դրվել նաև «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» նոր օրենքի նախագիծը:
Մտավոր սեփականության գրասենյակի և ՄՍՀԿ ակադեմիայի միջև համագործակցության արդյունքում 2025 թվականի հունիսին ՀՀ-ում կմեկնարկի առաջին ՄՍ ուսումնական կենտրոնը:
2024թ.-ի նոյեմբերին Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ), Գրասենյակի և «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի» հետ համատեղ մեկնարկեց «Մտավոր սեփականությունը՝ որպես հայկական գինեգործության կայուն զարգացման շարժիչ ուժ» ծրագիրը: Ծրագրով նախատեսված միջոցառումները կիրականացվեն 2025 թվականի 9 ամիսների ընթացքում: Այն կնպաստի գինեգործների, արտադրողների գիտելիքների, հմտությունների և մտավոր սեփականության գործիքների արդյունավետ կիրառմանը, արտադրանքի արժեքի ավելացմանը և մրցունակության բարձրացմանը համաշխարհային շուկայում։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2025 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: