2025 թ. մարտի 10-12-ը կայացավ Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքի՝ Թայեքսի (TAIEX) կողմից կազմակերպվող «Ստեղծագործական կենտրոնների կառուցվածքի և գործունեության մասին» թեմայով ուսումնական այցը Ֆինլանդիա, որի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի աշխատակիցները այցելել են Հելսինկի քաղաքում գտնվող ամենամեծ մշակութային կենտրոն հանդիսացող «Kaapeli» գործարանը:
Ուսումնական այցի շրջանակներում Գրասենյակի աշխատակիցները այցելել են նաև Հելսինկիի «Oodi» կենտրոնական գրադարան, որտեղ տեղակայված են գերժամանակակից արհեստանոցներ հագեցած այնպիսի սարքավորումներով, ինչպիսիք են լազերային և 3D տպիչներ, կարի մեքենաներ և այլ գործիքներ, որոնք կարող են օգտակար լինել արդյունաբերական դիզայնների ստեղծման և բրենդինգի զարգացման հետ կապված գործունեության համար։
Ուսումնական այցի շնորհիվ Գրասենյակի աշխատակիցները համապարփակ պատկերացում կազմեցին ինչպես ստեղծագործական կենտրոնների կառուցվածքի և գործունեության, մտավոր սեփականության ոլորտի ստեղծագործական տարրերին աջակցող հանրային քաղաքականության մշակման հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ, այնպես էլ արվեստի և մշակույթի հետ առնչություն ունեցող արդյունաբերական դիզայնների, իրավական պահպանության ենթակա ապրանքային նշանների և արդյունաբերական դիզայնների կրեատիվ և ինքնատիպ լուծումների մասին:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2025 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: