Մտավոր սեփականությունը (ՄՍ) ստեղծարար մարդու մտավոր գործունեության հետևանքով ստեղծված արդյունքն է, որն իրենից ներկայացնում է ոչ նյութական արժեք:
Մտավոր սեփականությունը բաժանվում է 2 հիմնական ճյուղերի՝
Մտավոր սեփականության արգասիք են հանդիսանում ստեղծարար ոլորտները, ինչպիսիք են ճարտարապետությունը, արհեստագործությունը, երաժշտությունը, գեղանկարչությունը, ինչպես նաև գիտությունը, տեխնոլոգիաները, ճարտարագիտությունը և այլն:
Մարդկության առաջընթացն ու բարեկեցությունը կախված են հենց այդ ոլորտների զարգացումից, պահպանությունից և պաշտպանությունից, իսկ մտավոր սեփականության համակարգն ունի վճռորոշ դեր այդ ոլորտների իրավական պահպանության և հուսալի պաշտպանության համար:
Մտավոր սեփականության համակարգը թույլ է տալիս ստեղծագործողներին և գյուտարարներին պաշտպանել իրենց ստեղծագործություններն ու գաղափարները և ստանալ պատշաճ հատուցում իրենց աշխատանքի համար, ինչը իր հերթին նպաստում է նոր գաղափարների զարգացմանը՝ խրախուսելով նորարարությանը:
Մտավոր սեփականությունը նպաստում է տնտեսական արժեքի բարձրացմանը, քանի որ այն հաճախ կազմում է ընկերությունների ամենաարժեքավոր ակտիվների մի մասը և էական դեր ունի ազգային տնտեսություններում:
Մտավոր սեփականությունը, պաշտպանելով տեղծագործական աշխատանքները, նպաստում է նաև մշակութային զարգացմանը, բազմազանությանը և ժառանգությանը:
Ընկերություններին տալիս է առանձնահատուկ դիրք շուկայում և օգնում տարբերվել մրցակիցներից՝ ստեղծելով մրցակցային առավելություն:
ՄՍ համակարգը նպաստում է տեխնոլոգիական գիտելիքների տարածմանը և փոխանակմանը, քանի որ արտոնագրային համակարգը խրախուսում է գիտելիքների հրապարակային բացահայտումը, որոնք հետագայում օգտագործվում են այլ հետազոտողների կողմից:
ՄՍ համակարգը բարձրացնում է սպառողների պաշտպանությունը՝ օգնելով սպառողներին տարբերակել իսկական ապրանքները կեղծ (կոնտրաֆակտ) ապրանքներից, ինչը բարձրացնում է որակի և անվտանգության մակարդակը:
Կարգավորում է շուկան՝ նպաստելով առողջ մրցակցությանը, և օգնում կանխել անբարեխիղճ գործելակերպը:
Այսպիսով, ՄՍ ոլորտի զարգացումը և մտավոր սեփականության օբյեկտների պահպանությունը նպաստում են տնտեսության աճին՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և արդյունաբերության ճյուղեր՝ ավելի բարեկեցիկ դարձնելով կյանքը:
Մտավոր սեփականության ներուժը տնտեսական զարգացման և սոցիալական ու մշակութային բարեկեցության հզոր գործիք է:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2025 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: