2025թ. մայիսի 13-ից 15-ը Մարոկկոյի Թագավորության Մարաքեշ քաղաքում տեղի ունեցավ «TRIPS@30. Հասանելիության ճգնաժամը» թեմայով Մտավոր սեփականության և դեղամիջոցների հասանելիության մասին համաշխարհային երրորդ գագաթնաժողովը, որին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ներկայացուցիչը:
Գագաթնաժողովը կազմակերպվում է «Միջազգային բուժման պատրաստվածության կոալիցիա» հասարակական կազմակերպության (International Treatment Preparedness Coalition (ITPC) NGO) և «Դարձնենք դեղամիջոցները մատչելի» (Make Medicines Affordable (MMA)) արշավի ներկայացուցիչների կողմից:
Գագաթնաժողովի օրակարգում քննարկվեցին մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագրի (TRIPS)` 30 տարվա ընթացքում կիրառման փորձը, դրա շրջանակներում իրականացված իրավական բարեփոխումները, ինչպես նաև հանրային առողջապահության նպատակներով դեղերի հասանելիության ապահովման հնարավորություններն ու մարտահրավերները։ Միջոցառման ընթացքում ՀՀ ներկայացուցիչը հանդես եկավ զեկույցով՝ անդրադառնալով «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխություններին, որոնք նպատակ ունեն բարելավել կենսական նշանակություն ունեցող դեղերի հասանելիությունը։
Գագաթնաժողովը կարևոր հարթակ էր միջազգային փորձի փոխանակման և համագործակցության ամրապնդման համար։ Հանդիպման արդյունքներով վերհանվեցին համաշխարհային մակարդակով առկա մարտահրավերները՝ ֆինանսական ճգնաժամ, ռազմական հակամարտություններ, շրջակա միջավայրի խնդիրներ և առաջարկվեցին քայլեր՝ ուղղված համապարփակ իրավական բարեփոխումների մշակմանը միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2025 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: