2025 թ. մայիսի 12-23-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում տեղի ունեցավ «Գյուտերի արտոնագրման Եվրասիական համակարգ. մեխանիկայի և ֆիզիկայի բնագավառում գյուտերի փորձաքննության գործնական հարցեր: Համակարգչային տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում լուծումների արտոնագրաունակությունը» խորագրով Եվրասիական արտոնագրային կոնվենցիային (ԵԱԿ) միացած պետությունների արտոնագրային գործակալությունների փորձագետ-մասնագետների ամենամյա վերապատրաստման դասընթացը, որին մասնակցեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի աշխատակիցները:
Գործնական ուղղվածությամբ ուսումնական դասընթացի ընթացքում քննարկվել են «Գյուտերի արտոնագրման Եվրասիական համակարգ», «Գյուտերի փորձաքննության գործնական հարցեր մեխանիկայի և ֆիզիկայի բնագավառում» և «Արտոնագրաունակության որոշումը համակարգչային տեխնոլոգիաների և արհեստական բանականության բնագավառում» թեմաները:
Այս թեմաների քննարկման շրջանակներում մտավոր սեփականության գրասենյակի ներկայացուցիչները հանդես են եկել «Գյուտերի փորձաքննությունը Հայաստանում, գործնական օրինակներ» վերնագրով ելույթով (սահիկաշարով), ինչպես նաև մասնակցել են աշխատանքային փորձի փոխանակմանը վերաբերող կլոր-սեղան քննարկմանը: Առաջարկություններ արվեցին մտավոր սեփականությանը վերաբերող լավագույն փորձն ընդլայնել և ներդնել եվրասիական տարածաշրջանի ազգային արտոնագրային գրասենյակներում, մեծացնել շփումները գործնական շրջանակներում՝ գյուտերի փորձաքննության բնագավառում։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2025 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: