2025 թվականի մայիսի 29-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաքում «Աստանա» միջազգային ֆորումի հարթակում տեղի ունեցավ «Մտավոր սեփականությունը արհեստական բանականության դարաշրջանում» պանելային քննարկումը:
Քննարկմանը մասնակցում էին Հայաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Մալայզիայի Հյուսիսային Մակեդոնիայի և մի շարք այլ երկրների պաշտոնական պատվիրակությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) նախագահը, Եվրասիական արտոնագրային կազմակերպության (ԵԱԱԿ) նախագահը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարը։
Պանելային քննարկման ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում թվային տրանսֆորմացիայի պայմաններում՝ մտավոր սեփականության ապագայի ռազմավարական հարցերի, արհեստական բանականության կողմից ստեղծված ստեղծագործությունների հեղինակության և մի շարք այլ հարցերի շուրջ:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2025 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: