2025թ. մայիսի 30-ից հունիսի 5-ը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում կայացավ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) Մտավոր սեփականության և գենետիկական ռեսուրսների, ավանդական գիտելիքների և բանահյուսության միջկառավարական հանձնաժողովի (IGC/51) 51-րդ նստաշրջանը:
Հայաստանի Հանրապետության կողմից նստաշրջանին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ներկայացուցիչը՝ ակտիվ մասնակցելով քննարկումներին, որոնք նպատակ ունեին ամրապնդել միջազգային համագործակցությունը ավանդական գիտելիքների և գենետիկական ռեսուրսների պահպանության ոլորտում։ Միջոցառման շրջանակում ՀՀ ներկայացուցիչը մի շարք ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել այլ երկրների պատվիրակների հետ՝ քննարկելով ՄՍ գործիքակազմի կիրառման հնարավորությունները ավանդական գիտելիքների ու գենետիկական ռեսուրսների պաշտպանության գործում։
Հանձնաժողովի նիստերի արդյունքում որոշում է կայացվել երկարաձգել հանձնաժողովի գործունեությունը ևս երկու տարով։ Քննարկվել են նաև «Մտավոր սեփականության և գենետիկական ռեսուրսների, ինչպես նաև գենետիկական ռեսուրսների հետ կապված ավանդական գիտելիքների մասին» ՄՍՀԿ պայմանագրի փոփոխվող հոդվածները, որոնք ներկայացվելու են հաստատման 2025թ. հուլիսին կայանալիք Գլխավոր համաժողովի հանդիպումներին։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2025 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: