2025 թվականի մայիսի 19-ից 30-ը Ռուսաստանի մտավոր սեփականության պետական ակադեմիայում կայացավ Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի (ԵԱԿ) անդամ պետությունների ազգային արտոնագրային մարմինների մասնագետների համար նախատեսված «Մտավոր սեփականություն. արտոնագրային գործ» խորագրով վերապատրաստման լրացուցիչ մասնագիտական ծրագրի ամփոփիչ սեսիան, որը կազմակերպվել էր Եվրասիական արտոնագրային կազմակերպության (ԵԱՊԿ) Եվրասիական արտոնագրային վարչության (ԵԱՊՎ) աջակցությամբ։
Ծրագրին մասնակցեցին նաև Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գրասենյակի աշխատակիցները։ Ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր գրասենյակի մասնագետների հանդիպումը Ռուսաստանի մտավոր սեփականության պետական ակադեմիայի առաջին և երրորդ կուրսերի ուսանողների հետ, որի ընթացքում ներկայացվեցին Հայաստանի Հանրապետությունում գյուտերի և արդյունաբերական նմուշների արտոնագրման առանձնահատկությունները։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2025 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: