2025 թվականի հուլիսի 9-ին, Ժնևում Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) 66-րդ Վեհաժողովների շրջանակում, հանդիսավորությամբ բացվեց Հայաստանի տաղավարը, որի նպատակն էր միջազգային հարթակում ընդգծել երկրի մշակութային և ստեղծարար ներուժը։
Բացման արարողությանը մասնակցում էին ՄՍՀԿ գլխավոր տնօրեն Դերեն Թանգը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՄՍՀԿ անդամ պետությունների պատվիրակներ, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, մի շարք օտարերկրյա դեսպաններ, ինչպես նաև մշակութային և դիվանագիտական համայնքի այլ ներկայացուցիչներ։
Բացման խոսքերով հանդես եկան ՄՍՀԿ գլխավոր տնօրեն Դերեն Թանգը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Տաղավարում ներկայացված են հայկական ավանդական արհեստների լավագույն նմուշները՝ ասեղնագործություն, գորգագործություն, կավագործություն, մանրանկարչություն, ինչպես նաև ժողովրդական արվեստի այլ տեսակներ, որոնք ներկայացնում են սերունդների միջև ստեղծագործական ժառանգության պահպանման և փոխանցման կենդանի գործընթացը։
Ցուցադրության շրջանակում կազմակերպվել էր նաև հայկական ավանդական երաժշտության և պարի ներկայացում, ինչը հավելյալ շունչ էր հաղորդում ազգային տաղավարին՝ թույլ տալով այցելուներին ամբողջական պատկերացում կազմել հայկական մշակութային ինքնության մասին։ Միջոցառման հյուրերը հնարավորություն ունեցան համտեսելու հայկական խոհանոցի ավանդական ուտեստներ։
Հայաստանի տաղավարը կգործի ՄՍՀԿ համաժողովների ամբողջ ընթացքում՝ դառնալով մշակութային երկխոսության, համագործակցության և ազգային ինքնության արժևորման հարթակ։
Ցուցահանդեսի վերաբերյալ տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2026 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է:
