2025թ. սեպտեմբերի 2-ից 3-ը Ծաղկաձոր քաղաքում կայացավ «Հայկական Բրենդի» աշխարհագրական նշման ստեղծման նախագծի պատասխանատու տեխնիկական աջակցության թիմի կողմից կազմակերպված երկօրյա աշխատաժողովների շարքը։
Միջոցառմանը մասնակցում էին «Հայկական Բրենդի» աշխարհագրական նշման տեխնիկական աջակցության թիմի ներկայացուցիչները, ալկոհոլային ըմպելիքներ, այդ թվում՝ հայկական բրենդի արտադրող ընկերությունների ներկայացուցիչները, ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները և վերահսկողական, սերտիֆիկացման մարմինների և լաբորատորիաների ներկայացուցիչները:
Աշխատաժողովների ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝
- «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման արտադրանքի տեխնիկական բնութագրի նախագիծը,
- Հայկական բրենդի արտադրողների ասոցիացիայի համար մարքեթինգային ռազմավարությունը,
- «Հայկական Բրենդի» աշխարհագրական նշման լոգոտիպի նախնական տարբերակը,
- Վերահսկողության և սերտիֆիկացման մարմինների ներկայացուցիչների կողմից ներկայացվեց իրենց կողմից իրականացվող գործունեությունը:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2025 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է:
