Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (ՄՍՀԿ), Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ, կազմակերպում են IP4Apps Bootcamp եռօրյա դասընթաց, որը կկայանա 2025 թ. նոյեմբերի 17-19-ը՝ Երևանում։
Ծրագիրը նախատեսված է երիտասարդ ծրագրավորողների և ուսանողների համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները մտավոր սեփականության պաշտպանության և բջջային հավելվածների մշակման ուղղությամբ։
Դասընթացը կվարեն ՄՍՀԿ-ի կենտրոնական գրասենյակի փորձագետները։
Երեք օրվա ընթացքում մասնակիցները կստանան գիտելիքներ մտավոր սեփականության հիմնական ուղղությունների վերաբերյալ՝ հեղինակային իրավունքի, ապրանքային նշանների, արդյունաբերական դիզայնների, գյուտերի, ինչպես նաև ձեռք կբերեն գործնական հմտություններ բջջային հավելվածների մշակման և թվային միջավայրում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության մեխանիզմների առանձնահատկություններին։
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան պաշտոնական հավաստագրեր և հնարավորություն՝ մասնակցելու IPplication Project մրցույթին։ Լավագույն երեք մասնակիցները կայցելեն ՄՍՀԿ-ի կենտրոնական գրասենյակ՝ Ժնևում։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2025 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է:
