2025 թ. նոյեմբերի 26-ից 27-ը Երևան քաղաքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) հետ համատեղ կազմակերպում է հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ կառավարման կազմակերպությունների գործունեությանը նվիրված աշխատաժողով: Աշխատաժողովին կմասնակցեն ՄՍՀԿ ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ եվրոպական տարբեր երկրներից, ինչպես նաև շահագրգիռ պետական կառույցների, մասնագիտական համայնքի և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ։
Աշխատաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել թվային դարաշրջանում հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների կոլեկտիվ կառավարման կազմակերպությունների գործունեության զարգացման մարտահրավերներն ու հնարավորությունները, ինչպես նաև լիցենզավորման, հավաքագրման և բաշխման գործընթացների արդի խնդիրներն ու դրանց արդյունավետության բարձրացման հնարավոր ուղիները՝ ներկայացված գործնական օրինակների միջոցով։
Աշխատաժողովն անցկացվելու է անգլերեն լեզվով՝ համաժամանակյա հայերեն թարգմանությամբ: Աշխատաժողովին մասնակցելու համար կարող եք գրանցվել մինչև նոյեմբերի 24-ը հետևյալ հղումով:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2025 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է:
