Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ավարտվեց IP4Apps Bootcamp միջազգային եռօրյա ինտենսիվ դասընթացը, որը կազմակերպվել էր Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ), ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի և ՀՊՏՀ-ի համագործակցությամբ։
Ծրագիրն ուղղված էր երիտասարդ ծրագրավորողների և ուսանողների կարողությունների զարգացմանը՝ մտավոր սեփականության պաշտպանության և բջջային հավելվածների մշակման ոլորտներում։ Դասընթացը վարեց ՄՍՀԿ կողմից ներկայացված փորձագետ, Բարսելոնայի համալսարանի պրոֆեսոր Մալքոլմ Բեյնը:
Դասընթացի երեք օրերի ընթացքում ուսանողները մասնակցեցին ինտերակտիվ քննարկումներին, թիմային աշխատանքներին, խաղային վիկտորինաներին և իրական օրինակների ուսումնասիրությանը՝ խորացնելով իրենց գիտելիքները հեղինակային իրավունքի, ապրանքային նշանների, արտոնագրերի, արդյունաբերական դիզայնների պաշտպանության առանձնահատկությունների վերաբերյալ։ Ծրագիրն ուսանողներին հնարավորություն տվեց գնահատելու մտավոր սեփականության դերը նորարարական նախագծերում, ինչպես նաև դրա կիրառական նշանակությունը ժամանակակից թվային և բիզնես միջավայրերում։
Միջոցառման ավարտին ուսանողները ստացան ՀՊՏՀ–ՄՍՀԿ–ՄՍԳ համատեղ հավաստագրեր և հնարավորություն մասնակցելու IPplication Project մրցույթին՝ մշակելու մտավոր սեփականության թեմայով ուսուցողական հավելված։ Մրցույթի լավագույն երեք մասնակիցները կհրավիրվեն Ժնև՝ այցելելու ՄՍՀԿ կենտրոնական գրասենյակ՝ մասնակցելու թեմատիկ հանդիպումների և ծանոթանալու կազմակերպության գործունեությանը։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2025 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է:
